HomeԱյլԲժշկի խորհուրդներՇների և կատուների պատվաստում

Շների և կատուների պատվաստում

Շներն ունեն որոշակի ինֆեկցիոն հիվանդությունների հակվածություն: Դրանցից շան համար ամենավտանգավորն են (դեպքերի մեծ մասը կարող է բերել հիվանդ կենդանու վախճանին)' чума плотоядных, վիրուսային էնտերիտ (олимпийка), ինֆեկցիոն հեպատիտ (аденовироз), պարագրիպպ, լեպտոսպիրոզ, կատաղություն:

Այս հիվանությունների շարքում կան մարդու համար շատ վտանգավոր տեսակներ, որոնցով նա կարող է վարակվել շնից, օրինակ' լեպտոսպիրոզ, կատաղություն:

Լեպտոսպիրոզը քրոնիկ է, ամբողջությամբ չի բուժվում և բազում բարդություններ է առաջ բերում:

Կատաղությունը մահացու հիվանդություն է մարդու և ցանկացած կենդանու համար: Կլինիկական դեպքերում հիվանդությունն անբուժելի է: Այդ հիվանդությունը կանխարգելվում է միայն պատվաստումներով:

Քոթոթներին և հասուն շներին պատվաստում են վերը նշված հիվանդություններից, իսկ կատուներին' կատուների պանլեյկոպենիայից, հերպեսվիրուս, կլացիվիրուս, կատվի լեյկիմիա, կատաղություն, ինֆեկցիոն պերիտոնիտ և խլամիդիոզ:

Ներկայումս տանը ապրող կենդանու պատվաստումը կենսական անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս պահպանել կենդանու և նրա տիրոջ կյանքն ու կատարյալ առողջությունը, քանի որ նույնիսկ եթե չպատվաստված կենդանին հիվանդացավ և ողջ մնաց, միևնույն է նրա մեջ հավերժ մնում են հիվանդության տեսանելի և անտեսանելի հետքեր: Դրանցից են նյարդային համակարգի հիվանդությունները, հոդացավերը, երիկամների, ներքին օրգանների, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Մեզանից յուրաքանչյուրը փողոցում հանդիպել է շների, որոնց մոտ նկատելի են գլխի և վերջույթների ակամա շարժումներ. դա խոսում է այն մասին, որ շունը հիվանդացել է чумка, իսկ եթե հաղթահարել է լեպտոսպիրոզը' հավերժ կմնա դրա կրող, իսկ մարդու համար այդ հիվանդությունը մահացու է:

Պատվաստումը օրգանիզմին հնարավորություն է տալիս նախապտրաստվել վնասակար վիրուսների, բակտերիաների և սնկերի հետ հանդիպմանը: Եվ եթե այդ հանդիպումը տեղի է ունենում, ապա շատ դեպքերում անցնում է աննկատ և շան, և տիրոջ համար:

Մայրական իմմունիտետը կենդանին ստանում է իր կյանքի առաջին ժամերի ընթացքում, հակամարմինների անհրաժեշտ քանակությամբ, որպեսզի օրգանիզմը պաշտպանի վնասակար վիրուսներից: Արյան այսպիսի պաշտպանությունը տևում է մինչև երեք ամիս:

Առաջին պատվաստումը անցկացվում է երեք ամիսը լրանալուն պես: Եթե հայտնի չէ' կենդանու ծնողները պատվաստված էին, թե ոչ, ապա անհրաժեշտ է 4-6 շաբաթում հատուկ պատվաստել:

Ամեն պատվաստումից 10 օր առաջ հարկավոր է կենդանուն ճիճուների դեմ դեղ տալ, հաշվարկված' ըստ կենդանու քաշի: Ճիճու ունեցող կենդանիների մոտ իմմունիտետը ավելի թույլ է, և պատվաստման արդյունքում նրանք կարող են իսկապես հիվանդանալ: Բացի դրանից, պատվաստման ենթակա կենդանին պետք է լինի ֆիզիկապես առողջ, պետք է մարմնի նորմալ ջերմություն ունենա, աչքերը լինեն պարզ, առանց հոսքի, նույնիսկ հարբուխ չպետք է ունենա: Այլապես օրգանիզմը ի վիճակի չի լինի պաշտպանվել:

Մի օգտակար խորհուրդ ևս: Եթե կենդանուն գնում եք շուկայում, կամ պարզապես փողոցից եք վերցնում, չարժի անմիջապես պատվաստման դիմել, քանի որ կենդանու մոտ կարող է լինել հիվանդության ինկուբացիոն (թաքնված) շրջան: Այս դեպքում ևս պատվաստումը կարող է հիվանդություն առաջ բերել: Կենդանուն նախ և առաջ պետք է ներարկել շիճուկ (պատրաստի հակամարմիններ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ), որպեսզի օգնել քոթոթին կամ փիսիկին պայքարել թաքնված վարակի դեմ: Ներարկումից միայն 10-14 օր հետո կարելի է անցնել պատվաստման:

Պատվաստման Սխեմա:

Առաջին պատվաստում – 11-12 շաբաթ (երեք ամիս) հասակում

Երկրորդ պատվաստում – 3-4 շաբաթ անց

Երրորդ պատվաստում – 6-7 ամիս հասակում, կաթնային ատամները փոխելուց հետո

Չորրորդ պատվաստում – 12 ամիս հասակում

Այնուհետև ռեվակցինացիա – ամեն տարի

Ներկայումս պատվաստամիջոցների ընտրությունը մեծ է: Գոյություն ունեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան վակցինաներ, ինչպես թանկարժեք, այնպես էլ հասանելի: Պատվաստումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել փորձառու կինոլոգի հետ' այս կամ այն վակցինայի արդյունավետության մասին:

Բարի Գալուստ

Go to top