HomeԱյլԲժշկի խորհուրդներԻնչպես կերակրել կատվի ձագին

Ինչպես կերակրել կատվի ձագին

Կարելի է կերակրել'

koshka1. Անյուղ մսով: Միսը կարող է լինել հում, եթե Դուք վստահ եք դրա անվտանգության վրա: Կարելի է մսի վրա եռման ջուր լցնել, կամ էլ պարզապես միսը եռացնել, թողնել'սառի, և տալ կատվին: Բացառել խոզի միսը, քանի որ առկա է կատուների համար մահացու հիվանդություններով վարակվելու վտանգը: Թարմ մթերքներով կերակրելիս միսը պետք է կազմի ռացիոնի 2/3 մասը: Բացի դրանից, կատուների համար մահացու է նոր մորթած կենդանու միսը:

Միսը պետք է լինի միայն նախապես սառեցրած: Դա Ձեր կենդանուն զերծ կպահի վարակվելու վտանգից: Սպիտակուցային վարակման առաջին հայտանիշներն են ցնցումները:

2.Շիլայով' պատրաստված կես-կես բրինձ-հնդկացորեն և մսի կտորներով կամ պարզապես մսաջրով:

3. Լյարդ հավի, տավարի, բայց շաբաթը մեկ անգամից ոչ ավել: Այլապես կարող է ի հայտ գալ կմախքի դեֆորմացիա:

4. Հավ, հնդկահավ, սակայն առանց ոսկոր: Ոսկոր ընդանրապես չտալ, քանի որ հարավոր է ստամոքսի և աղիների վնասվածք: Ավելի հարմար է ֆիլեն անցկացնել մսաղացով: Կատուն երբեմն մսի կտորները կուլ է տալիս ամբողջությամբ, և դրանք, բնականաբար, չեն մարսվում:

5. Ստամոքսներ, սիրտ, երիկամներ, թոքեր (տավարի և հավի), կուրծ. ավելի լավ է տալ եփած տեսքով, այլապես կարող է ստամոքսի խանգարում առաջ գալ:

6. Եփած բանջարեղեն: Միայն շատ կարտոֆիլ չտալ: Ձեզ կարող է հարմար լինել կերակրելու հետևյալ ձևը. միսը եփել, ստացված մսաջրի մեջ լցնել բանջարեղենը, այնուհետև ամեն ինչ միասին' միսն ու բանջարեղենը, անցկացնել մսաղացով: Այսպիսով կարելի է կատվի կերակուրը պատրաստել երկու օրվա համար: Չի կարելի տալ ոլոռ, լոբի և եգիպտացորեն:

Շատ հարմար է օգտագործել հավի տոտիկներ, այն եփել այնքան ժամանակ, մինչև միսը հեշտ հեռացվի ոսկորից: Հավի հետ կարելի է եփել թարմ գազար ու մի քիչ կարտոֆիլ, բանջարեղենը աղալ մսի հետ միասին, վրայից լցնել մսաջուրը: Կատուն ահավոր կուրախանա այսպիսի ճաշին:

7.Ձու, շաբաթը մեկ անգամ, և միայն դեղնուցը: Եփած ձուն կատուն չի մարսում:

8. Կաթնաշոռ: Կատուները սիրում են, որ այն մի քիչ քաղցրացնեն, կարելի է նաև մի քիչ թթվասեր ավելացնել:

9. Կատուներից ոմանք չեն ընդունւմ կաթը, այն նրանց մոտ կարող է փորլուծություն առաջացնել: Երեք ամսից մեծ հասակով կատուների համար կաթը պարտադիր չէ:

Ստուքեք, որ կատուն միշտ մաքուր ջուր ունենա:

Առանձին նշենք, որ բոլոր տեսակների կաթնամթերքը պետք է կատվի ռացիոն մտցնել աստիճանաբար, պատահում է, որ այն փորլուծություն է առաջացնում: Ավելի լավ է սկզբնական փուլում կատվին կերակրել գլխավորապես եփած մսով, աստիճանաբար ավելացնելով այն կերակուրները, որոնցով նախատեսում եք նրան կերակրել ապագայում: Մի կերից մյուսին կտրուկ անցնելը հաճախ բերում է ստամոքսի խանգարման:

11.Չոր կեր երբեք չտալ. Կենդանին կհիվանդանա: Կատվի կոնսերվներ տալ կարելի է, սակայն ավելի լավ է դա չանել. հաճախ կատուները դրանից հետո հրաժարվում են ուրիշ ուտելիքից: Բացի դրանից, կոնսերվներոմ շատ ջուր կա, քիչ սննդարար ընկալվող նյութեր: Ֆինանսական տեսանկյունից ավելի ձեռնտու է մսով կերակրել: Պետք է իմանալ, որ երբեմն կոնսերվները առաջացնում են փորլուծություն: Բացի դրանից, հաճախացել են մահվան դեպքերը' կապված կոնսերվներով անընդհատ սնվելու պատճառով լյարդի աշխատանքի խանգարման հետ:

12. Խոտ: Այն կարող եք գնել կենդանիների խանութում, իսկ կարող եք ինքներդ աճեցնել: Վաճառվող խոտը իրենից ներկայացնում է վարսակ կամ ցորեն: Այն շատ արագ է աճում, մի շաբաթից արդեն կարող եք կատվին առաջարկել: Հետևեք, որ կատուն ազատ մուտք ունենա դեպի խոտը, և կենդանին հենց այդպես կսկսի այն ուտել:

Եթե գնել եք խանութում, կարող եք հանեք խոտը փաթեթից և տեղադրել ջրով ամանի մեջ, այն երկար թարմ կմնա:

13. Եթե Ձեր կատուն համառորեն հրաժարվում է ամանից ուտել, փորձեք ձեռքից կերակրել: Սովորաբար խնդիրը միանգամից լուծվում է:

14. Եթե տանը փոքր երեխա ունեք, կամ պարզապես այդպես հարմար է, կարող եք կատվին կերակրել ապակե տարաներով մսից մանկական սնունդով: Մինչև 4 ամիսը կերակրել 5-6 անգամ, 5 ամսից հետո' 3 անգամ: Կարող եք այդպես շարունակել, իսկ կարող եք 7-8 ամսից հետո տալ օրեկան 2 անգամ: Իսկ կարելի է (և հաճախ ավելի հարմար է) կատվին ապահովել սննդից ազատ օգտվելու հնարավորություն, կատուները հազվադեպ են չափից շատ ուտում: Սակայն եթե փիսիկը բացահայտորեն շատ է ուտում, ավելի լավ է ժամով կերակրել: Առհասարակ, ի տարբերություն շների, կատուների ստամոքսը ի վիճակի չէ միանգամից շատ սնունդ պարունակել, քանի որ բնության մեջ կատուները որսում են մանր կրծողների և փոքր թռչունների: Շունը սերում է գայլից, դրա համար բնազդորեն աշխատում է որքան հնարավոր է շատ հափշտակել' չիմանալով, թե մյուս անգամ երբ խոշոր որս կորսան:

ԻՆՉ ՉՏԱԼ

1.Խոզի միս

2.Կաթ

3.Յուղ և ցանկացած ձևի ճարպ:

Բարի Գալուստ

Go to top