HomeԱյլԲժշկի խորհուրդներԻնչով կերակրել շանը

Ինչով կերակրել շանը

 

mickeyԱյս բաժնում դուք կգտնեք այն հիմնական տեղեկատվությունը այն մասին , թե ինչպես կերակրել ձեր շանը:
Սնունդի հետ ստացվող էներգիայի անբավարարությունը բերում է կենդանու տկարությանը, իմունիտետի թուլացմանը և այլն: Իսկ ահա էներգիայի ավելցուկային ստացումը հանգեցնում է կենդանու գիրության:
    Ուշադրություն դառձռեք այն հանգամանքին, որ ավելցուկային կերակրումը և դրա հետևանքով առաջացած գիրությունը ևս այնքան վտանգավոր են, ինչպես թերկերակրումը: Գիրությունը՝ վտանգավոր հիվանդություն է, որը իր հերթին, հանգեցնում է այլ վտանգավոր հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային, նյութափոխականության խնդիրների, ինչպես նաև հենաշարժական համակարգի խախտումների առաջ գալուն և այլն: Սա է պատճառը, որ մենք հրավիրում ենք ձեր ուշադրությունը հենց այն հանգամանքին կապված այն բանի հետ , որ շատ սրտացավ մարդիկ, վերցնելով շանը, սկսում են նրան գերկերակրել, չմտածելով այն մասին, որ կարող են դրանով մեծ վնաս հասցնել շան առողջությանը: Սննդի մասնաբաժինը որոշելիս առաջնորդվեք առողջ ուղեղով:

Ինչով կերակրել շանը

    Բնամթերքով կերակրելիս շան կերակրացանկը պետք է պարունակի՝

  • Միս և մսամթերք. Խորհուրդ է տրվում տալ տավարի կամ հավի միս: Դրանք անհրաժեշտ է նախապես տաքացնել, որպեսզի խուսափենք մակաբույծային հիվանդություններից: Կարելի է նաև ժամանակ առ ժամանակ ձկան ֆիլե տալ՝ իհարկե առանց փշերի:
  • Կաթնամթերք. Շան կերակրացանկը պետք է պարունակի անպայմանորեն մածուն և կաթնաշոռ: Իսկ ահա կաթ տալ մեծ տարիքի կենդանիներին խորհուրդ չի տրվում, քանի որ նրանց օրգանիզմում այլևս բացակայում է այն մարսելու ֆերմենտը:
  • Միրգ և բանջարեղեն. Վերջիններս պարունակում են մեծ թվով վիտամիններ: Որոշ շներ իրենց նախաձեռնությամբ են ուտում միրգ և բանջարեղեն, իսկ որոշներն էլ ուտում են դրանք միայն հիմնական սննդի հետ խառնված վիճակում:

Կաղամբ և բազուկ հարկ է տալ միայն խաշած վիճակում, իսկ գազար՝ հում վիճակում: Բանջարեղենը շատ ավելի լավ է մարսվում, եթե այն մատուցվում է լոսած վիճակում:

Քանի որ շները համարվում են վայրի կենդանիներ, նրանց կերակրացանկի 2/3 ը պետք է կազմի միսը: Շան հիմնական պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է նվազագույնը 200 գրամ միս հաշված ըստ քաշի (յուր 10կգ-200գ) օրական կտրվածքով: Մնացյալ մթերքներից հարկ է տալ փոքր-ինչ ավելի, քանզի վերջիններս քիչ կալորիական են:
Պետք է հիշել նաև այն, որ շան տեսանկյունից կարևորվում է ոչ թե կերակրացանկի բազմազանությունը, այլ հաստատունությունը:
Կտրականապես արգելվում է շան կերակրացանկում ներառել՝

  • Խոզի միս
  • Եփած ոսկոր
  • Սուր ոսկորներ ՝ դրանք կարող են վնաս հասցնել աղիքային համակարգին
  • Կարտոֆիլ և լոբի՝ դրանք վատ են մարսվում
  • Կծու և ապխտած մթերքներ
  • Յուղալի մթերքներ՝ սալ, կարագ և այլն
  • Համեմունքներ
  • Քաղցրեղեն՝ հատկապես շոկոլադ, կակաոն մահացու վտանգավոր է շան համար
  • Վնասակար են խմորային մթերքները՝ հացը, մակարոնը

Երբ և ինչ հաճախականությամբ կերակրել շանը

Կերակրման հաճախությունը կախված է շան տարիքից: Քոթոթին պետք է ավելի հաճախ կերակրել քանի շանը: 1-3 ամսական քոթոթին կերակրել՝ օրական 5 անգամ, 3-5 ամսականներին՝ 4 անգամ, 5-8 ամսականներին՝ 3 անգամ, 8-ից բարձր՝ 2 անգամ:
Որպես կանոն շանը կերակրում են 2 անգամ օրվա մեջ՝ մեկ անգամ առավոտը և մեկ անգամ էլ երեկոյան: Հարկ է կերակրել շանը ման գալուց հետո, բացառություն կարելի է անել միայն քոթոթների համար: Շունը ինչպես գիտեք վայրի կենդանի է և հետևաբար պետք նրան ֆիզիկապես հոգնեցնել և նոր տալ սնունդը:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ չի կարելի շանը կերակրել, քանզի մեծ է հավանականությունը մարսողական խնդիրների:
Շան համար նախատեսված կերակուրներով սննելիս կարելի կերակուրը թողնել միշտ նրան հասանելի վայրում և այս ձևով կվերանա կերակրման համակարգի առկայության խնդիրը: Այս դեպքում շունը կուտի երբ ցանկանա և ինչքան ցանկանա: Կերակրման այս համակարգը խորհուրդ չի տրվում օգտագործել այն շների համար, որոնք մեծ ախորժակ ունեն, քանզի նրանք չափից շատ կուտեն և դա կհանգեցնի գիրության:
Եվ վերջում մեկ անգամ ևս հիշեցնենք, որ անկախ կերակրման ձևից, կերակրացանկից, կերակրման հաճախությունից ձեր շունը միշտ պետք է ազատորեն օգտվի ջրից : Սա կարևոր է հատկապես, երբ դուք կերակրում եք նրան չոր սննդով: Ջրի ամանը պետք է միշտ լինի մաքուր և ջուրը պետք է փոխվի ամեն օր:

Բարի Գալուստ

Go to top