Փետրվար 2013

ՀԱՄԱՌՈՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Փետրվար ամսին ֆոնդը օգնել է 61 կենդանիների, որոնցից
17 որդեգրվել են
12 բուժվել են
2 ստերջացվել են
1 չի ապրել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇԱՐԺ
Մուտք - 1.106.800 դրամ
Ելք - 1.124.500 դրամ

Ինչպես տեսնում եք, ԵԼՔ-ը 17.700 դրամով ավել է ՄՈՒՏՔ-ից, հավանաբար այն պատճառով, որ մոռացել ենք նշել նվիրատուներից ոմանց անունները, դրա համար ստացվել է, որ եղածից ավելի շատ գումար է ծախսվել: Խնդրում եմ եթե մոռացել ենք նշել որևէ մեկի անունը, անպայման հիշեցրեք մեզ այդ մասին:

___________________________________________________________________________________

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.000 դրամ - կորած պիտբուլին գտնելու համար նվիրատվություն ֆոնդին Արևիկ Թադևոսյանին
24.500 դրամ - Դինգո արկղիկներում հավաքված նվիրատվություններ
Հերման Խնդիրեան - 400.000 դրամ
Recycle For Paws & Chake Berberyan - 40.000 դրամ
Մերի Խաչատրյան - 3000 դրամ
Մարգարիտա Մխոյան- 3000 դրամ
Ալյոնա Հախումյան - 5000 դրամ
Նաիրա Ավետիսյան - 5000 դրամ
Լիլիթ Մարգարյան - 3000 dram
Լինա Խութսիյան - 5000 դրամ
Լուսինե Սուջյան - 10 000 dram
Վազգեն Շահնազարյան - 10 000 դրամ
Ժասմին Խաչատրյան - 3000 դրամ
Իռենա Դավիդյան - 3000 dram
Լինա Հովհաննիսյան - 40.000 դրամ
Հեղինե Խաչիկյան - 24.000դրամ
Van Uatu - 10.000 դրամ
Նայերի Մահմուդի - 43.000 դրամ
Տիգրանուհի Մարտիրոսյան - 15.000 դրամ


ԱՌԱՆՁԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՆԵՐ

Դրամահավաք 02.02.2013
https://www.facebook.com/events/113085332204492/

Թամարա Համբարձումյան - 2000 դրամ
Աննա Աբրահամյան - 10 000 դրամ
Ինգա Խանդարյան - 2000 դրամ
Նելլի Նազարյան - 2000 դրամ
Ալիսա Յան - 2000 դրամ
Ռոլանդ Պողոսյան - 3000 դրամ
Գայկի Իտո - 5000 դրամ
Դավիդ - 20 000 դրամ
Աննա - 20 000 դրամ
Անի Զուրաբյան - 10 000 դրամ
Վազգեն Շահնազարյան - 20 000 դրամ
Նանե Բեգլարյան Իդրամ - 2000 դրամ
Շուշան Հակոբյան Իդրամ - 10 000 դրամ
Արփինե Քոչարյան - 5 000 դրամ
Իրինա Նարգիզյան Արքա - 2000 դրամ
Արևիկ Ղարիբյան - 10 000 դրամ
Եվա Աղաջանյան - 1 000 դրամ

Դրամահավաք 08.02.2013
http://www.facebook.com/events/349094871870959/350064535107326/?ref=notif&;;;notif_t=plan_mall_activity

Աննա Ուլիբեկյան - 5000 dram
Ապրոյան Հայկուհի Ալիս - 20.000 դրամ
անհայտ նվիրատու - 2000 dram, ArCa, 08/02
Նաիրա Ավետիսյան - 3000 դրամ
Ալյոնա Հախումյան - 3000 դրամ
Անահիտ Շահբազյան - 3000 դրամ
Մարիաննա Գևորգյան - 5000 դրամ
Մարիամ Կարամյան - 5000 դրամ
Նաիրա Հարությունյան -5000 դրամ
Վազգեն Շահնազարյան - 20 000 դրամ
Լիլիթ Ասատրյան - 2000 դրամ
Լուսինե Սուջյան - 10 000 դրամ
Աննա Լազարևա - 5000 դրամ
Անի Հակոբյան -2000 դրամ
Արմինե Գեղամյան - 3000 դրամ
Նանո Բաբայան - 10 000 դրամ
Անի Գևորգյան - 2000 դրամ
Անի, Նարինե - 2000 դրամ
Աննա Բահնան - 20.000 դրամ

Դրամահավաք Ժիվկայի համար
http://www.facebook.com/events/312288718873920/312288962207229/?ref=notif&;;;notif_t=event_mall_comment

Վան Սեդրակյան - 300 դրամ
Izabel Oh - 7000 dram
Օֆելյա Ջանիբեկյան - 5000 դրամ
Անհայտ նվիրատու - 5000 dram
Սոսե Մակվեցյան - 15.000 դրամ
Մանե Մուշեղյան - 10.000 դրամ
Սաթի Հարությունյան - 10.000 դրամ
Կարինա Մանուկյան - 10.000 դրամ

Դրամահավաք տանից վռնդված պիտբուլի և նրանից չհրաժարված նրա ընտանիքի համար
http://www.facebook.com/events/220059174804113/

10.000 դրամ - Սոսե Մակվեցյան
5000 դրամ - Նայերի Մահմուդի
5000 դրամ - Նաիրա Ավետիսյան
5000 դրամ - Ժասմին Խաչատրյան
5000 դրամ - Սաթի Հարությունյան
5000 դրամ - Մարինա Մաթանջյան

Դրամահավաք Դինգո-ի հեռուստահաղորդման պիլոտը նկարելու համար
http://www.facebook.com/events/398566790238814/

Մարիաննա Սայադյան - 5000 դրամ
Իռեն Սմիթ - 1000 դրամ
Նարինե Ամատունի - 5000 դրամ
Գայանե Գևորգյան - 5000 դրամ
Իզաուրա Գրիգորյան - 2000 դրամ
Ժասմին Խաչատրյան - 3000 դրամ
Էդիտա Եղիազարյան - 2000 դրամ
Լուիզա Կիրակոսյան - 2000 դրա
Աննա Յեվդոկիմովա - 1000 դրամ
Hasmik Nerkararyan - 2000 dram
Մերի Խաչատրյան - 3000 դրամ
Լինա Հովհաննիսյան - 5000 դրամ
Գոհար Հարությունյան - 1000 դրամ
Նարինա Մաթանջյան - 6000 դրամ
Արթուր Սարգսյան - 5000 դրամ
Աննա Դավթյան - 3000 դրամ
Սոսե Մակվեցյան - 5000 դրամ
Աննա Ամիրախովա - 2000 դրամ
Էլեն Շոտոկան - 1000 դրամ
անանուն նվիրատու - 6000 դրամ
Նադյա Բաբումյան - 9000 դրամ
Ռոզա Նավասարդյան - 26.000 դրամ

___________________________________________________________________________________
ԾԱԽՍԵՐ

ՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՏԱՆԻՑ ՎՌՆԴՎԱԾ ՊԻՏԲՈՒԼԸ
Այս պիտբուլի տերը ապրում էր վարձով մի տանը, որտեղ տան տերերի մոտ ծնվեց երեխա, և նրանք ստիպեցին, որ նա իր շանը տանից հանի: Նա սկզբից գտավ Դինգո կամավորներին և խնդրեց օգնել տեր գտնել իր շան համար: Դինգո կամավորները շան համար գտան ժամանակավոր կացարան, մինչև նոր տեր գտնելը, սակայն շունը հացադուլ արեց ու մի քանի օրվա մեջ նիհարեց: Երբ կամավորները նոր տեր գտան, շան նախկին տերը հասկացավ, որ առանց իր շան չի կարող ապրել և հետ խնդրեց նրան: Ի վերջո ամիսը չվերջացած այդ կնոջի իր երեխայի և շան հետ ուղղակի փողոցում թողեցին, իսկ նա գումարը ամսվա վերջում պետք է ստանար: Դինգո կամավորները օգնեցին նրան նոր տուն վարձել, շան համար գնեցին ուտելիք մինչև ամսվա վերջ, ու հիմա շունը այլևս կարիք չունի բաժանվել իր տերերից:

50.000 դրամ - ընտանիքի համար նոր վարձով տուն գտնելու կանխավճար
15.000 դրամ - պիտբուլին տեղափոխելու համար տրանսպորտի գումար և ուտելիք մինչև ամսվա վերջ

Նկարները դիտել այստեղ

 

 

ԺԻՎԿԱ
Ժիվկան դարձել էր մարդկային դաժանության ամենավառ ապացույց, նրան ծեծել էին բահով: Բախտի բերմամբ շենքի բնակիչներին հաջողվել էր գտնել Դինգո կամավորներին: Ժիվկային անմիջապես վիրահատեցին, որից հետո նա բժշկի մոտ անցավ հետվիրահատական շրջանը, որից հետո էլ Դինոգ կամավոր Լյուսի Հարությունյանը նրան պահեց երկար ժամանակ, մինչև վերքերը լավանան: Հիմա նրա համար տեր ենք փնտրում, նա դեռ ապրում է Լյուսիի տանը:

35.000 դրամ - Ժիվկայի վիրահատության համար
15.000 դրամ - վիրահատությունից հետո բժշկի մոտ մնալու ու բուժումները շարունակելու համար
21.000 դրամ - դեղորայք

Նկարները դիտել այստեղ

 

 

ԹԱԹԻԿԸ ԼԽՃԱԾԸ

Այս շունիկը բնակվում էր Դինգո կամավոր Իզա Գրիգորյանի բակում: Նրա թաթիկի վրայով անցել էր մեքենան: Նրան շտապ հասցրեցինք բժշկի, արվեց անհրաժեշտ բուժումը, նշանակվեց դեղորայքը, որից հետո նա բացառության կարգով գնաց ապրելու օրավարձով: Առայժմ ապրում է օրավարձով:

7000 դրամ - Թաթիկը ճզմածի դեղորայք (2000 դրամը ֆոնդից, 5000 դրամը Տիգրանուհի Մարտիրոսյանից)
10.000 դրամ - Թաթիկը ճզմածի 10 օրվա օրավարձ
3000 դրամ - զննում
3500 դրամ - շանը տակսիով ավան հասցնելու համար (վճարել է Նաիրա Ավետիսյանը) 

Նկարները դիտել այստեղ

 

 

ՎՈԼՉՈԿ

Վոլրոկն ապրում էր Սարյանի պուրակում: Նրան կերակրող աղջիկը դեկտեմբերին ահազանգում է Դինգո կամավորներին և ասում, էր նրա ոտքը կոտրված է: Նայերին անմիջապես հասնում է պուրակ ու Վոլչոկին տանում բժշկի: Վոլչոկին վիրահատում են 2 անգամ` հունվարին և փետրվարին, Նայերին նրան խնամում է իր տանը և ծախսերի մեծ մասը վերցնում իր վրա: Նայերիի հոգատար խնամքի արդյունքում Վոլչոկն արդեն լավանում է:

20.000 դրամ - դեղորայք Վոլչոկի համար
35.000 դրամ - Վոլչոկի 5 օրվա օրավարձ բժշկի մոտ, ռենտգեն, դեղորայք և տրանսպորտի գումար
5000 դրամ - Կանչ Վոլչոկի համար Նայերիի տուն

Նկարները դիտել այստեղ

 

 

ԶՈՎՈՒՆՈՒ ԲԼԵՔԻՆ

Զովունու մինի կացարանի մեր Բլեքին հիվանդացավաղիքային լուրջ հիվանդությամբ: Լյուսի Հարությունյանը նրան տարավ իր տուն, որտեղ նա ստաում է իր բուժումները և ապորում Ժիվկայի և Ռուֆուսի հետ միասին:

5000 դրամ - կանչ Բլեքիի համար
5000 դրամ - երկրորդ կանչ Բլեքիին և վիտամիններ
3000 դրամի դեղորայք Բլեքիի համար, 11/02 Լ
6000 դրամ - էլի դեղորայք Բլեքիի համար

Նկարները կարող եք դիտել այստեղ

 

 

ԱԼԻՆԱ ԵՆԳՈՅԱՆԻ ԿԵՏԻՆ

Կետիին գտել էինք դեռ անցյալ տարի, երբ նրան գզզել էին մեծ շները: Նրան բուժելուց և որոշ ժամանակ պահելուց հետո նրան որդեգրեց Դինգո կամավոր Ալինա Ենգոյանը: Վերջերս Կետիի մոտ նորից լուրջ առողջական խնդիրներ առաջացան` կապված լյարդի հետ: Նա վիրահատվեց:

30.000 դրամ - վիրահատության համար
40.000 դրամ - ռենտգենի, դեղերի և անալիզների համար, որը վճարել է Ալինա Ենգոյանը

Նկարները կարող եք դիտել այստեղ

 

 

ԱՂԲԱՄԱՆԻՑ ԳՏԱԾ ԱՉՔԵՐԸ ՓԱԿ ՁԱԳՈՒԿՆԵՐԸ

Նունե Մեհրաբյանը ահազանգ էր ստացել, որ աղբամանում աչքերը փակ ձագուկներ էին թողել և Նունեն դիմել էր Դինգո կամավորներից Նայերիին` խնդրելով մի բան ձեռնարկել: Նայերին վերցրել էր ձագուկներին, գնել անհրաժեշտ կերը: Ձագուկներից մեկն արդեն որդեգրվել է, մյուսին պահում է Դինգո կամավոր Աննա Աղանիկյանը:

8000 դրամ - Կաթի փոշի "Նարինե" և  ավան հասցնելու տրանսպորտի գումարը

Նկարները կարող եք դիտել այստեղ

 

 

ՄԱՇԱ

Մաշան ապրում էր Երևանի բակերից մեկում: Բակի բնակիչ Անուշը հոգ էր տանում նրա մասին; Երբ շունը հղի էր, նրա տարավ Յունիգրաֆը: Անուշին հաջողվեծ մեծ կռիվների գնով շանը ետ վերադարձնել և պահել, մինչև բոլոր ձագերը կծնվեն: Ձագերը ծնվեցին, բոլոր 9 ձագերի համար լավ տերեր գտնվեցին, իսկ Մաշան ստերջացվեց և էլի տեր գտավ: Ամեն ինչ կարծես հիանալի էր, սակայն Մաշայի մոտ հիմա էլ միոմա է: Նա քիմիոթերապիա է ստանում, գտնվում է բուժման մեջ:


20.000 դրամ - Մաշայի ստերջացումը
5000 դրամ - Մաշայի առաջին քիմիոթերապիան
5500 - վինկրիստին Մաշայի համար

Նկարները կարող եք դիտել այստեղ

 

 

ՉՈՒԿ

Չուկին գտել է Օվսաննա Հովսեփյանը` սառած, վախեցած և սոված վիճակում: Տարել է տուն: Չուկն առողջական խնդիրներ ուներ: Բուժելուց և լրիվ վերակագնելուց հետո Օվսաննան նրա համար տեր գտավ:

4500 դրամ - դեղորայք
1000 դրամ - 4 տարրա Նարինե

Նկարները կարող եք դիտել այստեղ

 

 

ԴԻՆԳՈ-ի ԱՌԱՋԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ (ՊԻԼՈՏ)

Ի շնորհիվ այն բանի, որ մենք ունենք ակտիվ և պատրաստակամ կամավորների թիմ, պիլոտային հաղորդումը մեզ վրա նստում է սովորականից մի քանի անգամ էժան` ընդամենը 100.000 դրամ: Շնորհակալություն
- Ալինա Ենգոյանին - հաղորդավար լինելու համար
- Արփի Բեգլարյանին - լրագրողը լինելու համար
- Դավիթ Սարգսյանին - անվճար տեսախցիկը տրամադրելու համար
- Արգիշտի Վասակյանին - մնացած ամեն ինչը համարյա կես գնով կազմակերպելու համար
- Բոլոր այն նվիրատուներին, ում շնորհիվ հավաքվեց ամբողջ գումարը

Նկարահանման առաջին օրվանից նկարներ կարող եք դիտել այստեղ

 

 

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՇՆԵՐԸ

 

 

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ
200.000 դրամ - Զովունու մինի կացարանի վճար (ընդհանրապես տալիս ենք ամսական 300.000 դրամ, սակայն քանի որ այս ամիս շները քիչ էին, պայմանավորվեցինք ավելի քիչ տալ` 250.000 դրամ, որից 50.000 պարտք մնացինք)
7000 դրամ - պարկերով բրինձները Խարբերդ և Զովունի հասցնելու համար
10.000 դրամ - Խարբերդ, կոմունալ ծախսերի գումար, 28/02
3000 դրամ - բենզին` քանաքեռ և Զովունի գնալու համար
3000 դրամ - Մայլոյի (Սթաֆի գզզած շան համար) 3 օրվա օրավարձ Ավան
18.000 դրամ - Արտաշատի Ռիտային Փետրվարի վարձը տուժածներից մնացած վերջին ձագի համար
5000 դրամ - Արտաշատ գնալու տրանսպորտի գումար (գնացինք, որ փորձենք Ռիտայի մոտ մնացած մեր վերջին շանը բռնել, բայց չստացվեց)
3000 դրամ - շներին սանրելու սանր ֆոնդի շների համար

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ/ԴԵՂՈՐԱՅՔ
10.000 դրամ - բժշկի 2 այց Զովունու մինի կացարան
20.000 դրամ - Հրաչի բակի շան ստերջացումը (Սլավոնական համալսարանի հարևան բակերից: Ստերջացումից հետո Հրաչը ինքը պահեց, խնամեց շանը)
15.000 դրամ - Խարբերդի 3 էնտերիտով ձագուկների բուժման համար, որոնցից երկուսը չապրեցին
4000 դրամ - Ուշիից տարած գամփռի ձագուկի զննում և ճիճվաթափ
13.000 դրամ - կանխավճար հաջորդ ամսվա համար, 27/02
3000 դրամ - կամավորներից մեկի տարած մեջքը վնասված շան զննում
3000 դրամ - Աննա Ամիրաղովայի տարած շան զննում
6000 դրամ - Ջուդիի մամայի համար դեղորայք

 

ՍՆՈՒՆԴ
3 պարկ բրինձ (75կգ) = 28.500 դրամ - Խարբերդի մինի կացարան 08/02
3 պարկ բրինձ (75կգ) = 28.500 դրամ - Զովունու մինի կացարան 08/02
2 պարկ բրինձ (50կգ) = 19.000 դրամ + 1 պարկի գումար` 9.500 դրամ - Ուշի 08/02
10.000 դրամ - Խարբերդի շներին ոսկորի գումար 12/02
10.000 դրամ - Ուշիի շների համար ոսկորի գումար, 28/02
Նաիրա Ավետիսյան - 4 տարա ՆԱՐԻՆԵ Զովունի
8000 դրամ - 10 կգ գրեչկա + 5 կգ հաճար Զովունի
1 պարկ բրինձի գումար (25կգ) = 9.500 դրամ - Խարբերդի մինի կացարան, 16/02
1 պարկ բրինձիգումար (25կգ) = 9.500 դրամ - Ուշիի մինի կացարան, 16/02
մի քանի տարրա Նարինե - Ժասմին Խաչատրյան, Զովունի
15.000 դրամի բրինձ - Տիգրանուհի Մարտիրոսյանը տարել է Խարբերդ
6000 դրամ - Նարինե Զովունի:
10.000 դրամ - Ոսկոր Զովունու շներին, 1 ամսվա համար
1000 դրամ - նարինե Օվսաննայի մոտի պուճուրի համար

 

ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ

27.000 դրամ - բժշկական պարտք
100.000 դրամ - Զովունի
18.000 դրամ - Արտաշատի Ռիտայի Հունվարի պարտքը
50.000 դրամ - Դինգո կամավորների թիմը ՀԿ դարձնելու համար պետ. մուծումներ և իրավաբանի վճար` կանոնադրություն գրելու համար

 

ԱՅՍ ԱՄԻՍ ՄՆԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԸ

50.000 դրամ - Զովունի

Բարի Գալուստ

Go to top