HomeՄենքՄեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

"Դինգո Թիմ" ՀԿ-ը իր շուրջն է միավորում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող բոլոր այն կենդանասեր մարդկանց, ովքեր պատրաստ են օգնել անտուն կենդանիներին։

2009 թ.-ին Օվսաննա Հովսեփյանն իր անհատական ֆեյսբուքյան էջում ստեղծեց «Մի՛ գնիր՝ որդեգրի՛ր» լուսանկարների ալբոմը: Այստեղ նա տեղադրում էր իր տանը ժամանակավորապես բնակվող կենդանիների նկարները և տերեր գտնում նրանց համար։ Շուտով նրա նախաձեռնության շուրջ սկսեցին համախմբվել այլ կենդանասեր մարդիկ։

2010թ.-ին Օվսաննան ստեղծեց «Adopt a Pet / Կենդանի որդեգրիր» ֆեյսբուքյան էջը և Հայաստանում նախադեպը չունեցող կենդանասեր կամավորների ֆեյսբուքյան խումբը։

2011թ.-ին Օվսաննա Հովսեփյանը Աննա Ժամհարյանի և Սեմ Սացկևիչի հետ միասին հիմնադրեց "Դինգո Թիմ" կենդանասեր կամավորների նախաձեռնությունը, որը շուտով դարձավ լիիրավ հասարակական կազմակերպություն:

Կազմակերպությունն աշխատում է ԲԱՑԱՌԱՊԵՍ նվիրատվություններով և կամավորական հիմունքներով։

Ահազանգ ստանալու դեպքում տեղեկությունը տեղադրվում է ֆեյսբուքյան խմբում, որտեղ ահազանգին արձագանքում է այն կամավորը, ում այդ պահին հարմար է զբաղվել տվյալ հարցով։

Թիմի անդամներն օգնում են իրար՝ օգնելու կենդանիներին։

Բարի Գալուստ

Go to top