HomeՄենքՄեր հիմնադիրները

ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

  Օվսաննա Հովսեփյան

Ovsanna

"Դինգո Թիմ" ՀԿ-ն նախագահ, հիմնադիր, պրոդյուսեր

Իմ այս գործին մարդիկ տարբեր կերպով են վերաբերվում: Ոմանք հարգանքով, ոմանք ծաղրանքով, ոմանք ասում են "մարդկանց թողած՝ ընկել ես կենդանիների հետևից": Սակայն ես տարբերություն չեմ տեսնում "կյանքերի" միջև և գնահատում եմ յուրաքանչյուր կյանքի տեսակ այս մոլորակի վրա. լինի դա մարդ, կենդանի, բույս, թե միջատ:

  


 Աննա Ժամխարյան-Բահնան

Bahnan

"Դինգո Թիմ" ՀԿ-ն համակարգող, համահիմնադիր

Եթե մարդ օգնելու ցանկություն ունի, նրա համար նշանակություն չունի, թե ում է օգնում` մարդուն, թե շանը: Մարդ կա` բողոքում է իր վատ կյանքից, բայց նա ունի 2 ոտք, 2 ձեռք, լիովին առողջ է: Աստված թե նրան և թե ինձ տվել է նույն հնարավորությունները: Այդ դեպքում ինչո՞ւ է նա բողոքում:

Կարճ ասած՝ օգնում են նրան, ով իսկապես ունի իմ օգնության կարիքը:


 Սեմ Սացկևիչ

Sam "Դինգո Թիմ" ՀԿ-ն համահիմնադիր, կենդանաբույժ, շնագետ

Դու հաճախ օգնում ես "արջի ծառայություն" մատուցելով: Ուզում ես հասնել որևէ արդյունքի՝ սովորի՛ր: Այնտեղ, որտեղ կյանքի և մահվան հարցն է, միացրու՛ ուղեղդ: Սա խաղ չէ, նրանք խաղալիք չեն: Օգնի՛ր գրագետ, փորձված մեթոդներով:

Հեծանիվն արդեն հայտնաբերել են...

 

Բարի Գալուստ

Go to top