HomeՄենքՄեր նախագծերըՆախագծերի մասին

ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

ինգո Թիմը" չունի կոնկրետ անձնակազմ: Այն աշխատում է բացառապես կամավորական հիմունքներով և կամավորական ռեսուրսներով։

"Դինգո Թիմը" պարբերաբար կազմակերպում է հետաքրքիր և գունեղ միջոցառումներ:

Դրանք ուղղված են օգնելու թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին:

Բացի դրամահավաքներից, սննդահավաքներից, կենդանիների "որդեգրման" միջոցառումներից, մեր կամավորների ջանքերով կազմակերպվում են նաև բազմաթիվ ցուցահանդեսներ, ուսանողների, դպրոցականների, ինչպես նաև հայտնի մարդկանց հետ հանդիպումներ, հասարակական գիտակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ և այլն:

"Դինգո Թիմի" կամավորները մեկ անգամ չէ, որ բարեգործական այցեր են ունեցել են մանկատներ:

"Դինգո Թիմ" ՀԿ-ը ակտիվորեն մասնակցում է թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում տեղի ունեցող զանազան գիտական ժողովներին, որոնք նվիրված են կենդանիների պաշտպանության և բարեկեցության բնագավառներին:

Կազմակերպությունը իր զգալի ներդրումն է ունենում նաև հասարակական, քաղաքացիական կյանքի զարգացման գործում՝ կազմակերպելով կենդանիների պաշտպանության թեմային նվիրված մամլո ասուլիսներ, ամենամյա երթեր, ինչպես նաև աջակցում մասնագետների վերապատրաստմանը:

Միացի՛ր "Դինգո Թիմի" վառ և հետաքրքիր գործունեությանը:

Բարի Գալուստ

Go to top