Home

Հոդվածներ

ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հավանաբար, ոչ մեկին հաճելի չէ, երբ նրան կամ նրա երեխային կծում են փողոցում կամ բակում: Կամ, օրինակ, անդադար հաչում կամ մլավում են պատուհանների տակ: Դա կարող է հունից հանել ցանկացած մարդուն և անհիմն ագռեսիայի առիթ հանդիսանալ:

Տրամաբանական հարց. ինչպե՞ս լուծել խնդիրը...

Մոտ 20 տարվա ընթացքում, և մինչև օրս, ՀՀ-ն խոշոր քաղաքներում, ստերջացնելու և, ծայրահեղ դեպքերում, քնեցնելու փոխարեն, համապատասխան մարմինների կողմից ԱՊՕՐԻՆԻ կերպով կիրառվում է կենդանիների ՍՊԱՆԴԻ / ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈՒ մեթոդը: Շատերս, հավանաբար, լսել ենք ուշ գիշերվա ժամերին հրացանների կրակոցներ, որին անմիջապես հետևում էր մահացող շան սահմրկեցուցիչ վնգստոցը: Երևի թե, իմաստ չունի նշելու, որ շատ երեխաներ մինչև այժմ էլ ստանում է հոգեկան տրավմաներ՝ լսելով այս ամենը գիշերվա կեսին: Անշուշտ, վերջինս ստուգված տեղեկատվություն է, գոյություն ունեն բժշկական էպիկրիզներ:
Բացի այդ, 90-ականների սկզբի և վերջին տարիների մոնիթորինգների արդյունքում (Թափառող կենդանիների թվաքանակի որոշում Երևան քաղաքում) ի հայտ է եկել թվերի մեջ ՏԱՐՕՐԻՆԱԿ փոփոխություն: Նրանց քանակը ԱՃԵԼ Է (!) և 10.000-ից հասել 20.000-ի:

Ինչպե՞ս սա կարող էր տեղի ունենալ:

Այս հարցն էլ ունի իր պատասխանը: Դուք երբևիցէ լսել ե՞ք Տեսակի Պահպանման Օրենքի մասին:
Փաստորեն, շների քանակը նվազեցնելու փոխարեն, Երևան քաղաքի քաղաքապետարանի, ի դեմս առևտրի վարչության (ՀՀ-ում թափառող կենդանիների հարցով զբաղվում է Առևտրի վարչությունը) հովանավորությամբ "Յունիգրաֆ-Իքս" ՍՊԸ-ն ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ճանապարհով մեծացնում է նրանց քանակը:

Ինչո՞ւ:

Կրկին հարց և կրկին պատասխան:

Վերջինս հնարավորություն է ընձեռում "Յունիգրաֆ-Իքս"-ին ԵՎՍ մեկ տարի ստանալ համապատասխան ֆինանսավորում' տարեկան 180 ՄԻԼԻՈՆ դրամ (մոտ 500.000 $ USA) և շարունակել գումարների "լվացումը":
Ահա առկա իրավիճակը:

Ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս փոխել ներկայիս, կարծես թե, անուղղելի դրությունը:

Մի կողմից կանգնած է մարդու անվտանգությունը, մյուս կողմից' կենդանի արարածի նկատմամբ ՄԱՐԴԿԱՅԻՆ վերաբերմունքը: Կա արդյո՞ք "ոսկե միջին: Մի՞ թե չկա ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ տարբերակ:

Այս հարցին մենք ևս ունենք իր մասնագիտական պատասխանը:

Թափառող կենդանիների հարցը հիմնովին լուծելու համար անհրաժեշտ է կիրառել ստորև թվարկված ՄԻ ՔԱՆԻ միջոցառումներ, որոնք, ընդհանուր առմամբ, ՊԱԿԱՍ ծախսատար են, քան ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈՒ մեթոդը: Նրանց մեջ մտնում են.

  1. Խստացնել վերահսկողությունը աղբահանության նկատմամբ և սահմանափակել մուտքը դեպի բոլոր հասանելի աղբանոցները
  2. Ստերջացում (զրկում բազմանալու հնարավորությունից)
  3. Որդեգրում
  4. Ընտանի կենդանիների չիպավորում
  5. Հարկ՝ կենդանի պահելու համար

Բարի Գալուստ

Go to top