HomeԿենդանիներՈրդեգրման պայմաններ

Որդեգրման պայմաններ

Որդեգրման ձևը և գործընթացը

 

Կայքում թվարկված բոլոր շները ներկա պահին ենթակա են որդեգրման եւ հոգատար ժամանակավոր տան կարիք ունեն: Մինչ որդեգրելը խնդրում ենք հասկանալ, որ մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց կամ ընտանիքների, ովքեր պատրաստ են եւ պարտավորվում են հոգ տանել շան մասին նրա ամբողջ կյանքի ընթացքում (ինչը կարող է մինչև 20 տարի տևել):
Որդեգրող ընտանիքը պետք է որդեգրվող կենդանուն վերաբերվի որպես ընտանիքի անդամ, այլ  ոչ միայն որպես դրսի շուն: Որդեգրելուց առաջ լավ մտածեք, քանի որ շունը խաղալիք չէ, որի հետ կարող եք ժամանակավոր զբաղվել ու ազատվել նրանից: Պատրաստ եղեք որոշ դժվարությունների (տանը կեղտոտել՝ մինչև կսովորի դրսին, եղանակային մազաթափություն և այլն):

 

 

Որդեգրման պահանջները

  • Որդեգրողը պետք է լինի առնվազն 21 տարեկան:
  • Պետք է թույլ տան ներկայացուցիչներին հետևել  որդեգրող ընտանիքին որդեգրումից հետո:
  • Պատրաստ լինի ապահովել կենդանու ջուրը, ուտելիքը, կանոնավոր բժշկական ստուգումները (պատվաստումները, ճիճվաթափումը, լվաթափումը և այլն) ամբողջ կյանքի ընթացքում:
  • Համաձայնի Դինգո թիմի որդեգրման պայմաններին:
  • Նաև համաձայնի, որ Դինգո թիմը իրավունք ունի հեշտորեն հետ վերցնել կենդանուն, եթե տերը չի կարող բավարարել անհրաժեշտ նորմալ պայմանները:

 

ԴԻՆԳՈ ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ

 

Դինգո թիմի բոլոր որդեգրված շները անվճար կստանան հետևյալը՝ առաջին պատվաստւմը և բժշկական ստուգումը, ստերջացումը, լվաթափումն ու ճիճվաթափումը: Նշենք, որ շան հետագա բժշկական ծախսերի, շան չափերի, վարքի և բնավորության համար մենք պատասխանատու չենք: Մենք պահանջվող ամեն բան անում ենք, որպեսզի որդեգրման տանք առողջ և երջանիկ կենդանու, ուստի նույնն էլ ակնկալում ենք որդեգրողից:

Որդեգրման գործընթացի մասին որոշ նշումներ՝ մեր փրկած շներին տեղավորելը կարևորագույն խնդիրներից է մեզ համար: Մենք ոչ մի դեպքում մատների արանքով չենք նայում որդեգրման տրվող որևիցե կենդանու որդեգրման գործընթացին: Ամեն պատահած անձի կենդանի որդեգրման տալը մեր սկզբունքների մեջ չի մտնում, մեր գերագույն նպատակներից է հոգատար և կարևոր ընտանիք գտնել մեր կենդանիների համար: 

 

 

ՈՐԴԵԳՐՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՐՑԱՇԱՐ

 

Անուն, Ազգանուն -

Հասցե -

Հեռախոսահամար (ամենաքիչը տան 2 անդամի) -

Անձնագրի սերիա - 

Որտեղ է պահելու (առանձնատուն/բնակարան) -  

Ընտանիքի բոլոր անդամները համաձա՞յն են (այո/ոչ) - 

Կենդանի պահելու փորձ ունե՞ք (այո-ի դեպքում մանրամասն՝ շուն/կատու, քանի տարի, ինչ եղավ կենդանու հետ) - 

Որդեգրման տվող պատասխանատու կամավորը -

Որդեգրման ամիս ամսաթիվ -

 

 

Շան տվյալներ

 

Անունը -

Տարիքը -

Սեռը - 

Ստերջացման ամսաթիվը (եթե անգամ դա որդեգրումից հետո է) - 

Նկարի հղումը - 

Բարի Գալուստ

Go to top