Նա վարակիչ էր թե' մարդկանց, թե' կենդանիների համար, սակայն Դինգո կամավորներ Լյուսի և Խաչիկ Հարությունյանները նրան տարան իրենց տուն` վտանգելով սեփական առողջությունը: Նրանք պայքարեցին շան կյանքի համար 7 երկար և ձիգ օր:
Ցավոք նա չապրեց...
Ահա Լյուսիի վեջին նամակը նրա մասին "մահը միշտ դաժան է... 7 օր տառապանք, ցավ, ուրախություն, հույս, անճարություն, լաց, հրաշքի սպասում... անցավ ամեն ինչ, վերջացավ մի քանի րոպեում, թողնելով միայն դատարկություն ու վիշտ... ծնվեց չգիտեմ որտեղ, ապրեց ընդամենը 8 ամիս տանջանքներով ու ցավով ու մահացավ 7 երկար ու ձիգ օր... հույս ունեմ, գոնե մի կաթիլ արև ու սեր տարավ իր ներսում, զգաց մեր սերը ու մեռավ մեր ձեռքերի մեջ, սպասեց ինձ 2 ժամ, թեկուզ տառապանքի գնով, ու ցավերի մեջ հանգավ............... ու էլ ոչ ոք երբեք ինձ չի կարող ասել, թե կենդանիները հոգի չունեն, ես հենց նոր տեսա, թե ինչպես է հոգին թողնում մարմինը...... Ատվաց հոգիդ լուսավորի իմ ՀՐԱՇՔ, կհիշենք ու կսիրենք մինչև կյանքի վերջ, հանդիպման ակնկալիքով........ ներիր, որ չկարողացանք..."