HomeՄենքՄեր միջոցառումներըՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ, 2012 ԱՄՓՈՓՈՒՄ

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ, 2012 ԱՄՓՈՓՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին «Վարկած» ակումբի հյուրերը՝ հանրային գործիչ DJ Vakcina-ն, երգչուհի, հաղորդավար, ««Դինգո»» կենդանասերների կամավորական խմբի անդամ Ալին Ենգոյանը, «Փրո Փոուզ» բարեգործական հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, անդրադարձան ՀՀ-ում թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական անտրամաբանական փոփոխություններին:

Նարե Արամյանը տեղեկացրեց, որ վերջերս ԱԺ ում արդարադատության նախարարի ներկայությամբ քննարկում էր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

«Վարչական տույժեր նշամնակելը դրված է վարչական շրջանների վրա: Մեզ մոտ օրինագիծ չկա, թե ընտանի կենդանիներին ինչպես պետք է պահել: Հայաստանը այսօր չունի տարրական վերաբերմունք այս ամենի մասին: Կենդանիների սպանդի հարցը երկրորդ պլան է մղվել»,-ասաց Նարե Արամյանը և հավելեց, որ պետք է վերանայեն կենդանիների հետ կապված քրեական հոդվածը և վարչականից տեղափոխեն քրեական օրենսգիրք:

Ասուլիսի ներկա մյուս բանախոսը՝ Ալին Ենգոյանն, իր հերթին, մեջբերեց, որ գրեթե ամեն օր հանդիպում են մարդկանց, ովքեր ուղղակիորեն հրաժարվում են իրենց ընտանի կենդանիներից և դրա համար ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ ԱՄՆ -ում սրա համար մեծ տուգանքներ են նշանակվում:

Նա խոսեց, առհասարակ, «Դինգո» կենդանասերների կամավորական խմբի ծավալած գործունեության և թափառող շների ճակատագրի մասին. ««Դինգո» կենդանասերների կամավորական խումբը ամբողջությամբ իր խմբի անդամների ռեսուրսների շնորհիվ է ծավալում իր գործունեությունը.Եթե մենք նախկինում ունեինք մեկ կամավորական խումբ, մեկ ֆեյսբուքյան էջ, ապա այսօր ունենք 3 խումբ , որոնց անդամները շուրջ 500-600-ն են»:

Ալին Ենգոյանի տեղեկացմամբ, «Դինգո» կենդանասերների կամավորական խումբը ստերիլիզացնում է կենդանիներին, բուժում և վերադարձնում է բակ, եթե բնակիչները դեմ չեն լինում»:

DJ Vakcinan՝ Արուսիկ Մկրտչյանը, իր խոսքում գլխավորապես անդրադարձավ այն մարդկանց, ովքեր դաժան վերաբերմունք են ցուցաբերում կենդանիների նկատմամբ. Նրա բնորոշմամբ, այդ մարդիկ ունեն հոգեբանական խնդիր:

«Ընտանիքներում պետք է ծնողները հետևողական լինեն այս հարցում, պետք է անել ամեն ինչ երեխաների մոտ սեր առաջացնելու համար: Դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում պետք է նոր կրթական ծրագրեր մշակել, որը կնպաստի, որ մարդկանց մոտ սեր առաջանա կենդանիների հանդեպ: Կենդանիների սպանդը ցավալի ու դաժան երևույթ է մեր իրականության մեջ: Պետք է հասարակությունը հասկանա, որ սա խնդիր է և իր աջակցությունը ցուցաբերի այս խնդրում»,-ընդգծեց նա:

Նարե Արամյանն այլևս ավելորդ համարեց անդրադառնալ սպանդին, քանի որ սրա մասին բազմիցս խոսվել է, նրա խոսքով՝ տգիտությունն էլ ունի չափ ու սահման:

Նարե Արամյանի խոսքով, միակ առաջընթացը, որը գրանցվել է այս ամբողջ ընթացքում Տարոն Մարգարյանի հետ ունեցած պայմանավորվածությունն է եղել՝ համգործակցել կենդանասերների հետ և ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան ներկայացնել կառավարությանը՝ հետագայում վավերացնելու նպատակով: Իշխանության այլ օղակներին սա պարզապես հետաքրքիր չէ:

«Խնդիրը միայն Յունի Գրաֆի մեջ չէ, սա համակարգային պրոցես է: Յուրաքանչյուր տարի կես միլիոն տրամադրվում է այս ոլորտում , սակայն այստեղ դեռ ոչ մի հսկողություն չի սահմանվել: Մենք 7 տարի է գումար են հատկացնում այս հարցին, բայց ոչ մի արդյունք դրանում չենք տեսնում ու դա այն դեպքում, որ մեր պետության նման ուրիշ պետություններում հարցը լուծված է համարվում 3-4 տարում»,-մանրամասնեց Արամյանը:

Login to post comments

Բարի Գալուստ

Go to top