HomeՄենքՄեր միջոցառումները«ԿԵՆԴԱՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»-Ը ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐևԱՆՈՒՄ

«ԿԵՆԴԱՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»-Ը ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐևԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հետ համատեղ «Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն» միջազգային կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությամբ, «Դինգո Թիմ» ՀԿ աջակցությամբ 2013թ. մայիսի 27-ից հունիսի 3-ը Երևանում անցկացրեց «Երիտասարդ կենդանաբույժների վերապատրաստում» նախագիծը, որի նպատակն է նպաստել Հայաստանում թափառող կենդանիների հիմնախնդրի լուծմանը, և որը ներառում է կամավոր կենդանաբույժների համար ընտանի կենդանիների ստերջացման դասընթաց, կենդանասերներին առաջին օգնության հմտությունների մատուցում, ինչպես նաև վարպետության դաս ՀԱԱՀ ուսանողների համար։

Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունն առաջին անգամ է Հայաստանում, և 3 մասնագետներից բաղկացած խումբը թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման շուրջ հանդիպեց Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի և Բրիտանիայի դեսպան պարոն Ջոնաթան Էյվսի հետ, այցելեց Կենդանաբանական այգի և Սկաուտական շարժման գրասենյակ։

Ծրագրի շրջանակներում անվճար ստերջացվեցին մոտ 50 շուն, որոնք որդեգրվել էին Դինգո Թիմից կամ գտնվում են Դինգո Թիմի խնամքի տակ:

Login to post comments

Image Gallery

Բարի Գալուստ

Go to top