HomeԿենդանիներԲուժվում են
Բուժվում են...

Բուժվում են... (4)

"Դինգո Թիմը" զբաղվում է տարբեր վնասվածքներ ստացած անտուն կենդանիների բուժմամբ և խնամքով։

Ահազանգը ստանալուն պես կամավորները կենդանուն տեղափոխում են կենդանաբույժի մոտ, որտեղ նա ստանում է բոլոր անհրաժեշտ բուժումները, ինչից հետո տեղափոխվում Դինգո կացարան կամ ժամանակավոր պահողի մոտ։ մինչև ապաքինվելն ու նոր տուն գտնելը: Կենդանին քնեցվում է միայն ծայրահեղ դեպքում, երբ անբուժելի է։

ՀԻՇԵ՛Ք. ահազանգելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել, որ Ձեր առաքելությունը միայն տեղեկացնելով ՉԻ սահմանափակվում: Դուք ինքներդ մեզ հետ միասին դառնում եք կենդանու կյանքի համար պատասխանատու:

Մենք օգնում ենք Ձեզ, դուք օգնում եք մեզ: Որ միասին օգնենք կենդանուն...

Նրա մոտ թարախային բորբոքում էր: Ստիպված հեռացվեց թքագեղձերից մեկը: Հիմա իրեն լավ է զգում...

Այս 4 ամսեկան շանը մեքենա է հարվածել: Ունի 5 կոտրվածք: Սպասում ենք, երբ ոսկորները կկպնեն իրար: Շունիկը շատ ակտիվ է, փորձում է ինքնուրույն քայլեր անել:

Գուչչիի մոտ վեներական սարկոմա է: Նա արդեն երրորդ ամիսն է, ինչ բուժվում է: Բայց բժիշկը նրա մոտ արձանագրել է դրական փոփոխություններ:

Թոմի թաթիկը կոտրված է: Նա անցնում է բուժման կուրս և օրեցօր լավանում է...

Բարի Գալուստ

Go to top