HomeԿենդանիներԾիածանից այն կողմ …
Ծիածանից այն կողմ

Ծիածանից այն կողմ (3)

Երկնակամարի հեռավոր մի անկյունում կա մի վայր, որի անունն է Ծիածանի Կամուրջ:

Երբ կենդանին մահանում է (հատկապես, երբ նա շատ սիրված էր ինչ-որ մեկի կողմից), նա հայտնվում է Ծիածանի Կամուրջում: Այնտեղ մեր փոքրիկ ընկերները կարող են վազել ու խաղալ անծայրածիր դաշտերում ու մարգագետիններում:

Կենդանիները այնտեղ ուրախ են և անհոգ: Միայն թե մեկ բան է նրանց անհանգստացնում. նրանցից յուրաքանչյուրը ժամանակից շուտ է լքել այս կյանքը և այս աշխարհում թողել իրեն շատ հարազատ ինչ-որ մեկին...

 

Նորք-Մարաշի (Մասիվի) 5րդ զանգվածում, բազմաթիվ անտուն շների նման ապրում էր մի քոթոթ: Այդպես ստացվեց, որ նրա հանդեպ մարդիք առանձնապես բարեհամբույր չէին: Եվ մի օր, երբ նա սովորականի նման պառկած էր իր տեղում , մի անցորդ դաժանորեն հարվածում է նրա ստամոքսին: Հարվածից շունը ճողվածք (գրիժա) ստացավ : Այդ դեպքից հետո սկսեց նրա ստամոքսը ուռել այնքան, որ դժվարացել էր անգայմ քայլելը:

Հեծանվորդները արշավի ժամանակ հանդիպեցին մի ահավոր տեսարանի: Այս գամփռի ձագին (այո-այո, նա դեռ ձագ է) պարանով կապել էին մեքենայի հետևից և քարշ էին տալիս: Հեծանվորդները կանգնեցնում են մեքենան, կռիվների գնով կտրում թելը և շանը տեղափոխում մայթ: Որից հետո ահազանգում են Դինգո կամավորներին:
Կամավորները գնում են շան հետևից ու նրան տանում բժշկի:
Շան ամբողջ մարմնի վրա մանր ու մեծ վերքեր էին, վնասված էր առնանդամը, ինչպես նաև նրա մոտ սկսվել էր պիրոպլազմոզ և լիպտոսպիրոզ:

Օրերից մի օր «Փրկենք Կենդանիներին» կամավորների խումբ» քաղաքացիական նախաձեռնության facebook-ի էջում հայտնվեց մի նամակ:

Ժողովուրդ ջան!!!! ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ է ՊԵՏՔ!!! Մեր բակի շներից մեկի ոտքը վիրավոր է /հավանաբար գիշերը կրակել են վրան/: Խեղճը տանջվում է: Ցավից ու շոգից թուլացած պառկել է մեր մուտքի պատի տակ: Հազիվ շնչում է: Չգիտեմ ինչ անեմ, ինչպես օգնեմ, ինչպես փրկեմ իրեն???? ԽՆԴՐՈՒՄ եմ օգնեք, կամ խորհուրդ տվեք'ինչ անեմ նրան փրկելու համար...

Բարի Գալուստ

Go to top